Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 28-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 58-60, 62 զույգ շենքերի, 12-15/16 տների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։