ԱՄՆ-ն Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել. Թրամփ

Մենք սկսել ենք լայնածավալ ռազմական գործողություն Իրանում, մենք կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք կոչնչացնենք Իրանի ռազմածովային նավատորմը։  Համոզվենք, որ պրոքսին այլևս չի կարող հարձակվել մեր ուժերի վրա։ Երաշխավորում ենք, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»:

Leave a comment