«Երևան-Սևան մայրուղու վրա վթարային իրավիճակ է․ չկա գեթ մեկ աշխատող տեխնիկա». Գառնիկ Դանիելյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ միջպետական նշանակության ճանապարհներին ստեղծվել է կյանքի համար վտանգավոր իրավիճակ։ Այս պահին Երևան-Սևան մայրուղու վրա եմ, չկա գեթ մեկ աշխատող տեխնիկա։
     Վթարային սարսափելի իրավիճակ է ստեղծվել Դիլիջանի ոլորաններում։
     Տարիներ շարունակ բարձրաձայնում ու ահազանգում ենք, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներ չկատարելու հետևանքով տեղի են ունենում բազմաթիվ վթարներ, ցավոք, դրանք հաճախ մարդկային կյանքեր են արժենում։
     Ինչո՞վ է զբաղված ճանապարհային դեպարտամենտը։ Որտե՞ղ են մսխվում միլիոնավոր դոլարները։ Կա՞ ավելի կարևոր գործ, քան մեր քաղաքացիների անվտանգության ապահովումն է»:

Leave a comment