ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Հիմարություն է, Ռուսաստանը երբեք ոչ մի հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ չի մղել, այդ Երևանում են որոշել, որ պետք է փոխեն արտաքին թշնամու կերպարը ու նման հակաքարոզչություն սկսեն։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО)-ի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Նիկոլայ Սիլաևը։
Ըստ Սիլաևի, ԵՄ-ի հայտարարություններն առ այն, որ պատրաստվում են Հայաստանին «օգնել» ընդդեմ ռուսական «հիբրիդային պատերազմի», նշանակում է, որ ԵՄ-ն պատրաստվում է կիրառել Հայաստանում ընտրակեղծարարության այն մեխանիզմը, որ կիրառվեց Մոլդովայում։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ