«Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է». Լևոն Տեր-Պետրոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆեյսբուքյան էջում գնահատել է ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը՝ գրելով․ «Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է:
     Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»:

Leave a comment