Կանադան ու Չինաստանը ևս կոչ են անում իրենց քաղաքացիներին հեռանալ Իրանից

Պահպանվող լարվածության պատճառով մարտական գործողությունները տարածաշրջանում կարող են հանկարծակի վերսկսվել։ Այս մասին նշվել է Կանադայի ԱԳՆ հայտարարությունում։

«Հեռացեք Իրանից այժմ, եթե դա կարելի է անել անվտանգ։ Համոզվեք, որ ձեր ճամփորդական փաստաթղթերը ակտուալ են։ Բավականաչափ պաշար կուտակեք այն դեպքի համար, եթե թաքնվելու անհրաժեշտություն ծագի»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Չինաստանը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Իրան մեկնելուց և հորդորել է երկրում գտնվողներին հնարավորինս շուտ տարհանվել՝ վկայակոչելով անվտանգային իրավիճակը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Xinhua պետական լրատվական գործակալությունը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև աճող լարվածության ֆոնին, հայտնում է Ռոյթերս-ը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի շուրջ շարունակվող լարվածության պատճառով Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը ևս խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իսլամական Հանրապետություն այցելելուց մինչև իրավիճակի կայունացումը:

Leave a comment