Էլեկտրական Microlino-ն ստացել է նոր կարգավորում՝ 690 եվրո արժեքով

Microlino-ն առաջարկվում է երկու տարբերակով՝ 45 կմ/ժ և 90 կմ/ժ արագության սահմանափակմամաբ։ Վերջերս 45 կմ/ժ տարբերակի համար հասանելի է դարձել ծրագրային թարմացում, որը թույլ է տալիս առավելագույն արագությունը բարձրացնել մինչև 90 կմ/ժ։

45 կմ/ժ սահմանափակչի շնորհիվ Microlino-ն կարող են վարել նույնիսկ 15 տարեկանից սկսած վարորդները՝ ունենալով AM կարգի վարորդական իրավունք։ Այս կանոնը գործում է Գերմանիայում և Ավստրիայում։

Նոր կարգավորման հայտնվելը նշանակում է, որ մեքենան կարող է «աճել» սեփականատիրոջ հետ։ 90 կմ/ժ սահմանափակիչը ապաարգելափակելուց հետո Microlino-ն L6e դասից անցնում է L7e դաս։ Այդ դեպքում վարելու համար անհրաժեշտ կլինի B կարգի վարորդական իրավունք ունենալը։

Գերմանիայում 690 եվրո արժողությամբ թարմացման փաթեթը ներառում է TÜV սերտիֆիկացում, հզորության ծրագրային կարգավորում, ընդհանուր տեխնիկական զննում՝ գրանցման համար։

Գրանցման վարչական վճարներն ընդունվում են առանձին և գանձվում համապատասխան մարմինների կողմից։

Արտադրողի հայտարարության համաձայն՝ այս թարմացումն ընդլայնում է մոդելի կիրառման հնարավորությունները․ քաղաքային հիմնական տրանսպորտային միջոցը կարող է օգտագործվել նաև ավելի երկար ուղևորությունների համար՝ առանց մեքենան փոխելու անհրաժեշտության։

Կոնֆիգուրատորի տվյալներով՝ ստանդարտ Microlino-ի գինը սկսվում է 19 490 եվրոյից, Microlino Lite տարբերակը՝ 17 990 եվրոյից։ Առաջարկվում է նաև Microlino Spiaggina տարբերակը՝ 25 990 եվրոյից սկսվող գնով։

Անհատականացման լրացուցիչ տարբերակները հասանելի են մոտ 1 500 եվրո հավելավճարով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment