Նպատակ չունենք արհեստական դաշինք կազմել․ «Հայրենիքը» չի մասնակցի ԱԺ ընտրություններին

https://arm.sputniknews.ru/20260227/npatak-chunenq-arhestakan-dashinq-kazmel-hajreniqy-chi-masnakci-azh-yntrutjunnerin-99269225.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90912228_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9275ad6245a09fcf15d6c7a07d454ebf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արթուր վանեցյան, «հայրենիք» կուսակցություն, ազգային ժողովի ընտրություններ

արթուր վանեցյան, «հայրենիք» կուսակցություն, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Կուսակցությունը միևնույն ժամանակ հորդորում է կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին՝ ըստ սեփական նախընտրության։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցելու 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նման որոշում է կայացվել գործադիր մարմնի նիստում։

Նիստի ընթացքում կուսակցության գործադիր մարմնի անդամները քննարկել են ՀՀ ներքաղաքական իրավիճակը, առկա ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։ Արձանագրել են, որ իշխանափոխությունը գերակա առաջնահերթություն է, որը բխում է պետության ռազմավարական նպատակներից։

««Հայրենիքի» գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից։ Արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական։ Նպատակ ունենք հնարավորինս նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը, և մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող, արհեստական դաշինքների»,- ասված է հայտարարությունում։

Նշում են՝ ընդդիմադիր դաշտից ընտրությունների մասնակից ուժերի քանակի մեծացումը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում և քաղաքական ռեսուրսների բաշխման անարդյունավետություն, ինչը վերոնշյալ պայմաններում կարող է բացասաբար անդրադառնալ սպասվող ընտրական գործընթացների արդյունքների վրա։

Կուսակցությունը միևնույն ժամանակ հորդորում է կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին՝ ըստ սեփական նախընտրության։

Կուսակցության գործադիր մարմնի նիստում նաև նշել են, որ ներքաղաքական սուր լարվածությունը շարունակվում է պահպանվել, քաղաքական դաշտը շարունակում է բևեռացված մնալ՝ առանց իրական համախմբող պետական գաղափարախոսության և արժեքային հստակ առանցքի։ Պետական ինստիտուտների նկատմամբ իրավական և բարոյական պատասխանատվության մեխանիզմները գործնականում չեն ապահովում արդյունավետ հակակշիռներ և վերահսկողություն։ Կուսակցությունում վստահ են՝ քաղաքական գործընթացները շարունակում են կառուցվել ոչ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ։

Հավելենք, որ «Հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականի մայիսի 20-ին՝ նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից։

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։

Leave a comment