Ինչպես դիմել ՊՆ՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ստանալու համար
Հայտարարություն
Հաշվի առնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես ձեռնարկել և ձեռնարկում է միջոցներ իր կարիքների համար գնման գործընթացները մրցակցային, թափանցիկ, ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու համար և խրախուսում է մասնակիցների շրջանակի հնարավորինս ընդլայնումը՝ կրկին հորդորում ենք այն ընկերություններին, որոնք պատրաստվում են մասնակցել ՊՆ գնման գործընթացին և չունեն վերը նշված իրավունքը, ապահովել համապատասխան պայմաններ՝ գաղտնի աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ստանալու նպատակով ՀՀ ԱԱԾ միջնորդություն ներկայացնելու համար։
Գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ձեռք բերելու գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ զանգելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 29 44 18, 010 29 43 53, 010 66 24 94։