Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին

19.01.26 | 14:52






Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին չի ուզում հիմա խոսել։ Ըստ նրա՝ փորձը ցույց է տվել, որ ավելի լավ է սպասել զարգացումներին և որևէ բանի մասին հայտարարել, երբ դա արդեն տեղի կունենա։

«Թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ ձևով կտեղեկացնեմ»,-լրագրողների հեռ զրույցում ասաց նա։ Անդրադառնալով 3-րդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացվելուն կամ գործընթացը դյուրացնելուն՝ Ռուբինյանը հիշեցրեց, որ դրա մասին պայմանավորվածություն կա դեռևս 2022 թվականից։ «Միայն կարող եմ ասել այն, ինչը հրապարակային է, որ Թուրքիան վերականգնում է Ալիջանի անցակետը»,-ընդգծեց նա։

Leave a comment