Փոքրիկ խմբակի ներկայացուցիչը փորձում է խեղաթյուրել Նարեկ Կարապետյանի խոսքերը. Ղազինյան

ՀԷՑ-ի նախկին գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանը անդրադարձել է վարչապետ Փաշինյանի հայտարարություններին․

«Փոքրիկ խմբակի ներկայացուցիչը կրկին անցել է անձնական վիրավորանքների, նա փորձում է խեղաթյուրել Նարեկ Կարապետյանի խոսքերը, որտեղ Կարապետյանը խոսել է ոչ թե վթարների տևողության, այլ քանակի մասին։

2024-ին վթարները կազմել է 1659, ֆորսմաժորը՝ 896, 2025-ին վթարների քանակը՝ 2360, ֆորսմաժորը՝ 1602։

ՀԾԿ կարգով՝ եթե ՀԷՑ-ը չի վերացնում վթարը, վճարում է տույժ բաժանորդներին,
2024-ին ՀԷՑ-ը բաժանորդներին վճարել է 251,8 մլն դրամ
2025-ին՝ 255-260 մլն դրամ, առանց Էրեբունու վթարների։
Բազմաթիվ անգամ Սահմանադրությունը խախտած, Արցախը հանձնած, պետությունը կործանած այս խմբակից ի՞նչ կարելի է սպասել, մեր խնդիրն է ժողովրդին ներկայացնել ճշմարտությունը»,- նշել է նա։

Ավելին՝ տեսանյութում։ 

Leave a comment