Փետրվարի 26-ի կարևոր լուրերը
Փաշինյանը՝ ռուսական ռազմական ներկայության մասինԼեհաստանում հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մինչև 2024 թվականը սահմանային անցակետերի մեծ մասը կամ ռուս սահմանապահների վերահսկողության ներքո էր, կամ այնտեղ առկա էր ռուսական ներկայություն, այդ թվում՝ Երևանի միջազգային օդանավակայանում։ Այժմ, նրա խոսքով, բոլոր սահմանային անցակետերը վերահսկվում են Հայաստանի սահմանապահների կողմից։ Վարչապետը հավելել է, որ Հայաստանը չունի ծրագրեր կամ մտահոգություններ ռուսական ռազմաբազայի ներկայության վերաբերյալ և շարունակում է մնալ Ռուսաստանի սերտ գործընկերը։Արաղչին՝ Խամենեիի հնարավոր սպանության մասինԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե նույնիսկ Իսլամական Հանրապետության առաջնորդը սպանվի, համակարգը կշարունակի գործել սահմանված ընթացակարգերով։ Նրա խոսքով՝ համակարգը կախված չէ անհատներից և ունի ժողովրդի աջակցությունը։Ջրամատակարարման ժամանակացույցը չի փոխվիՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ «Վեոլիա Ջուր»-ի կողմից հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը կասեցվել է։ Մայիսից նախատեսված սահմանափակումները չեն գործի, և փոփոխություն չի լինի։Կրակոցներ Կուբայի ջրերումԱՄՆ դրոշի տակ գտնվող մոտորանավակը ներխուժել է Կուբայի ջրեր և կրակ բացել։ Պատասխան կրակով կուբացի սահմանապահները ոչնչացրել են նավում գտնվող չորս անձանց։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ միջադեպը ԱՄՆ կառավարության կազմակերպած գործողություն չէ։Թրամփ–Զելենսկի հեռախոսազրույցՈւկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Axios-ի՝ զրույցը տևել է մոտ 30 րոպե և գնահատվել է դրական։ Զելենսկին հայտնել է, որ միայն ԱՄՆ նախագահը կարող է ազդել Պուտինի վրա՝ պատերազմի դադարեցման հարցում։Պեսկովը՝ Ուկրաինային միջուկային զենքի մասինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եվրոպական հնարավոր ծրագրերը Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու վերաբերյալ անվանել է «բացարձակ խելագարություն»։Ադրբեջանը չի մասնակցի գագաթնաժողովինԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։Զելենսկին՝ Ռուսաստանի օկուպացիայի մասինFox News-ին տված հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և երկրի գոյատևումը հաղթանակ է։Ժնևում շարունակվում են իրանա-ամերիկյան բանակցություններըԱյսօր Ժնևում շարունակվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը։ Մարկո Ռուբիոն հույս է հայտնել առաջընթացի վերաբերյալ։Եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցումԿառավարությունը պարզեցրել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման կարգը։ Ընտանիքի անդամներից ստացվող որոշ եկամուտներ այլևս չեն ենթարկվի հայտարարագրման։Գազաբալոնների ստուգման խստացումԿառավարության որոշմամբ՝ ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման գործընթացը կտեսաձայնագրվի և ձայնագրությունները կպահպանվեն առնվազն կես տարի։Փաշինյանը 2025-ը պատմական տարի է համարել
Վարչապետը նշել է, որ 2025 թվականին առաջին անգամ ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել՝ դա գնահատելով խաղաղության օրակարգի արդյունք։