Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը առաջին մեդալը ապահովեց Ստրանջայի մրցաշարում


Անուշ Գրիգորյանը առաջին մեդալն ապահովեց Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից:


 


Մեր մարզուհին 1/4 եզրափակչում հաղթեց Սերբիայի ներկայացուցիչ Նինա Ռադովանովիչին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։


 


Վաղը կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը և 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը։

Leave a comment