Հայաստանի սահմանապահները լիովին վերահսկում են Ախուրիկ անցակետը – Azat TV

ՀՀ կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ 2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետում ռուս սահմանապահները դուրս են բերվել, և ծառայությունը իրականացվում է բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից։ Այս փոփոխությունը կարևոր քայլ է Հայաստանի պետական սահմանի լիարժեք վերահսկողության ուղղությամբ։ Նախկինում «Մարգարա» անցակետում նման կարգավիճակ արդեն հաստատվել էր 2025 թվականի մարտից, իսկ այժմ «Ախուրիկը» ևս միացել է այդ գործընթացին։ Կառավարության 2025 թվականի կատարողական զեկույցում ընդգծվում է, որ այժմ չկա որևէ գործող անցակետ, որը դուրս լինի ՀՀ ԱԱԾ սահմանապահների վերահսկողությունից։

Տարեսկզբին շրջանառվող լուրերը ռուս սահմանապահների դուրս գալու մասին «Ախուրիկ» անցակետից պաշտոնապես չհաստատվեցին, սակայն համայնքի ղեկավարի կողմից նշվեց, որ տարածքում արդեն տեղադրվել է ՀՀ պետական դրոշը։ Հետագայում այս տեղեկությունը համարվել էր պետական գաղտնիք, սակայն այժմ այն պաշտոնապես ներառված է կառավարության զեկույցում։ Նմանատիպ գործընթացներ տեղի են ունեցել նաև հայ-իրանական սահմանի անցակետերում, որտեղ ռուս սահմանապահները ծառայությունն իրականացնում են հայ սահմանապահների հետ համատեղ։

Սակայն, չնայած սահմանապահների փոփոխություններին, ՀՀ իշխանությունները չեն նախատեսում ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերել երկրից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Լեհաստանում ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է պահպանել սերտ գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում։

Leave a comment