Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է վերջին օրերին շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ թուրքական բանակը պատրաստվում է Իրանի տարածք մտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
«Թուրքիան աջակցում է տարածաշրջանում բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և շարունակում է ջանքերը՝ կայունություն ապահովելու համար։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ համապատասխան պետական մարմինների հետ համակարգված հնարավոր ռիսկերը հակազդելու համար։ Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե «ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման դեպքում Թուրքիան նաև ծրագրում է մտնել Իրանի տարածք՝ անվտանգության նկատառումներից ելնելով», չեն արտացոլում իրականությունը», – ասվում է հայտարարության մեջ։