Գերագույն հրամանատար Սիրսկին խոստանում է անցնել հարձակողական պատերազմի


Միջազգային

Ուկրաինան 2026 թվականին կանցկացնի հարձակողական գործողություններ: Նման հայտարարությամբ է հանդես եկել գերագույն հրամանատար Սիրսկին:

«Մենք հասկանում ենք, որ հաղթանակը հնարավոր չէ ձեռք բերել պաշտպանության միջոցով։ Հետևաբար, մենք կանցկացնենք հարձակողական գործողություններ և կպայքարենք օպերատիվ նախաձեռնությունը պահպանելու համար, քանի որ դա թշնամուն ստիպում է ներգրավվել և դուրս բերել զգալի մարդկային ռեսուրսներ, զենք և զինամթերք՝ մեր ակտիվ գործողությունները կանխելու համար», – հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։

Մինչեւ հիմա չէր հասկանում եւ հիմա՞ սկսեց հասկանալ: Իհարկե, հասկաում էր, որ պետք է հարձակվել: Եւ ուկրաինական բանակը, իհարկե, մեծ ուրախությամբ մինչ այս էլ կհարձակվեր, պարզապես դրա պոտենցյալը չկա. հարձալողական մարտերի համար պետք են շատ ավելի մեծ ուժեր, քան պաշտպանողականի:

Սիրսկին հիմա պարզապես ուզում է ցույց տալ, որ այս տարի պատերազմը, ինչի մասին խոսում է Թրամփը, կանգ չի առնի: Սա նաեւ պատասխան է Թրամփի քննադատությանը, թե ինչո՞ւ ուկրաինացիները չեն հարձակվում եւ չհարձակվելով այդ ինչպե՞ս են «իրենց հողերն ազատագրելու»:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment