ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է մեկ ամսից հասնել Ուկրաինայում պատերազմի ավարտին: Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Ուկրաինացի պաշտոնյայի և մեկ այլ աղբյուրի տվյալներով՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին ցուցաբերած ողջ օգնության համար և ասել, որ միայն Թրամփը կարող է Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինին ստիպել դադարեցնել պատերազմը։
«Զելենսկին այնուհետև ասել է, որ հույս ունի, որ պատերազմը կավարտվի այս տարի, ինչին Թրամփը պատասխանել է, որ պատերազմը չափազանց երկար է տևում և ասել է, որ կցանկանար, որ այն ավարտվի մեկ ամսից», – նշել է աղբյուրը։
Զելենսկիի և Թրամփի կողմից քննարկված հարցերից մեկը նաև առաջնորդների միջև հնարավոր եռակողմ գագաթնաժողովն էր։