Մեր լսարանի վրա մեծ ազդեցություն ունեցող ռուսական ալիքները մնում են․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.02.2026 | 11:55

«Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի միջոցառման ժամանակ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասադրյանն արձագանքեց Հայաստանում ժողովրդավարության և մամուլի ազատության վերաբերյալ միջազգային հանրության կողմից հնչեցված բազմաթիվ դրական գնահատականներին՝ նշելով, որ դրանք շատ լավ նշան են։ Այդուհանդերձ, բանախոսը նշեց՝ չպետք է թուլանալ, քանի որ այլ պարագայում հնարավոր է հետընթաց երկրի ժողովրդավարացման և խոսքի ազատության զարգացման գործընթացում։ Այդ պատճառով Նավասարդյանը նշեց, որ իր ելույթում կկենտրոնանա ոչ թե ձեռքբերումների, այլ՝ առկա մարտահրավերների վրա։

Նա ընդգծեց լրագրողների և լրագրողական համայնքի վարկաբեկման մտահոգիչ միտումը, որը նկատվում է ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից։ Ըստ Նավասարդյանի՝ թիրախավորվում են հատկապես այն լրատվամիջոցները, որոնք ձգտում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը և իրականացնել որակյալ մեդիա գործունեություն։

Բորիս Նավասարդյանը մանրամասնեց ոլորտի երկու հիմնական մարմինների՝ Ազգային կարգավորողի (ՀՌՀ) և Հանրային հեռարձակողի կառավարման մարմնի գործունեության վստահելի երաշխիքների բացակայությունը։ Նա նշեց, որ վերջին 30 տարում այս հարցում էական առաջընթաց չկա։

Բանախոսը մատնանշեց ակնհայտ անհետևողականությունը ռուսական հեռուստաալիքների հարցում։ Մինչ կառավարությունը փորձում է նոր սահմանափակումներ և պատիժներ կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, հանրային մուլտիպլեքսի հարցը մնում է չլուծված։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment