Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է Իրանի դիրքորոշումը պատժամիջոցների վերացման և միջուկային հարցի վերաբերյալ, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Արաղչին չորեքշաբթի օրը ժամանել է Ժնև՝ մասնակցելու Օմանի միջնորդությամբ ԱՄՆ պատվիրակության հետ Իրանի միջուկային հարցի վերաբերյալ բանակցությունների երրորդ փուլին։ Բանակցությունները, ինչպես սպասվում է, տեղի կունենան հինգշաբթի օրը։
«(Բադր ալ-Բուսաիդիի հետ հանդիպման ընթացքում) պարզաբանվել են Իրանի դիրքորոշումներն ու տեսակետները պատժամիջոցների վերացման և միջուկային հարցի վերաբերյալ», – հաղորդել է գործակալությունը։
Իրանը և ԱՄՆ-ն Իրանի միջուկային հարցի վերաբերյալ երկու փուլ են անցկացրել բանակցությունների։ Արաղչին գլխավորում է իրանական պատվիրակությունը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ Կողմերը ներկայումս աշխատում են հնարավոր համաձայնագրի առաջարկների վրա։