Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկի բազմաթիվ հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկի բազմաթիվ հասցեներում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 26-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հյուսիսային Ճառագայթ, Բաբայանի, Վահագն Դավթյանի, Բուդաղյան Փ, Լ.Խեչոյան /արաբկիր 17 փ., Դավիթ Հովհաննեսի /արաբկիր 19 փ., Ռ.Սեվակի /արաբկիր 21 փ. ,Հ.Թամրազյան /արաբկիր 23 փ., Ս.Չիլոյան /արաբկիր 25 փ., Մ.Մարգարյան /արաբկիր 27 փ., Արաբկիր 41 փ., Հ.Մուրադյան /արաբկիր 43 փ., Հ.Մալյան /արաբկիր 45 փ., Ա.Հեքիմյան /արաբկիր 49 փ., Մ.Յակոբսենի /արաբկիր 51 փ., Է.Բյուզանդ /արաբկիր 53 փ., Ս.Սարգսյան /արաբկիր 47 փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։