7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն Մարուքյան


Քաղաքականություն



Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Մի բան էլ՝ կենսաթոշակների բարձրացման լավ լուրի հետ կապված։

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Ապրիլի 1-ից համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, իսկ համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ»։

Հիմա մարդիկ տարակուսած հարցնում են, թե ի՞նչ է նշանակում «բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ»։

Այսինքն՝ նախարարի ամանորյա 7 մլն դրամ պարգևավճարը բարձր չի համարվել, իսկ ինչ-որ թոշակառուի կենսաթոշակը արդեն այնքան բարձր է, որ այն ամբողջությամբ բարձրացնելու անհրաժեշտություն էլ չկա՞։




Leave a comment