https://arm.sputniknews.ru/20260226/abisvoghvomvonjany-baqvum-pahvvogh-haj-gerineri-harcn-e-qnnarkel-zhil-karbvoniei-het-99221094.html
Աբիսողոմոնյանը Բաքվում պահվող հայ գերիների հարցն է քննարկել Ժիլ Կարբոնիեի հետ
Աբիսողոմոնյանը Բաքվում պահվող հայ գերիների հարցն է քննարկել Ժիլ Կարբոնիեի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ փոխարտգործնախարարն ու Կարմիր խաչի փոխնախագահը կարևորել են նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման անհրաժեշտությունը։ 26.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-26T10:12+0400
2026-02-26T10:12+0400
2026-02-26T10:12+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
կարմիր խաչ
ռոբերտ աբիսողոմոնյան
ժնև
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99221417_0:470:1016:1042_1920x0_80_0_0_92de6167126f856ac29fbf59a3db4eb9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ:Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։Հիշեցնենք՝ փետրվարի 5–ին Բաքուն հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։
ժնև
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99221417_0:482:1016:1244_1920x0_80_0_0_950f76d5d8187ffd26dc0c068eff5f55.jpg.webp
հայ գերիներ, անհետ կորածներ, կարմիր խաչ, ռոբերտ աբիսողոմոնյան, ժնև
հայ գերիներ, անհետ կորածներ, կարմիր խաչ, ռոբերտ աբիսողոմոնյան, ժնև
ՀՀ փոխարտգործնախարարն ու Կարմիր խաչի փոխնախագահը կարևորել են նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ:
«Հետհակամարտային վերականգնման և հաշտեցման ապահովման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բոլոր հումանիտար հարցերի լուծման կարևորությունը: Այս համատեքստում նշվել է Բաքվում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։