Դորտմունդի համալսարանում նեոլիթյան բնակավայր է բացվել (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Գերմանիայի Դորտմունդի տեխնիկական համալսարանի տարածքում սովորական շինարարական նախապատրաստությունն անսպասելիորեն վերածվել է հնագիտական սենսացիայի։ Ուսանողական թաղամասի հարևանությամբ գտնվող սովորական խոտածածկ դաշտի տակ հայտնաբերվել են նոր քարի դարի (նեոլիթյան) բնակավայրի հետքեր։

Դորտմունդի համալսարանում նեոլիթյան բնակավայր է բացվել

     Հնագետների գլխավոր հայտնագործությունը հնագույն գետնափոր տունն է։ Մասնագետներին օգնել է հողի անսովոր՝ դեղնականաչավուն գույնը, որով էլ տարբերակել են հազարավոր տարիներ առաջ փորված կառույցի տեղը։

Դորտմունդի համալսարանում նեոլիթյան բնակավայր է բացվել

Այս տնակները ժամանակին ծառայել են` որպես արհեստանոցներ կամ տնտեսական շինություններ։
     Պեղումների ընթացքում գտնվել է նաև մի խոշոր կենդանու (ձիու կամ էշի) գրեթե ամբողջական կմախք, որը դարեր շարունակ անվնաս մնացել է հողի շերտերի տակ։

Դորտմունդի համալսարանում նեոլիթյան բնակավայր է բացվել

Քանի որ հայտնաբերված հնագույն խեցեղենի վրա զարդանախշեր չկան, գիտնականները կիրառում են ռադիոածխածնային հետազոտության մեթոդը. նրանք ուսումնասիրում են հողի մեջ մնացած փայտածխի մանրագույն կտորները՝ բնակավայրի հստակ տարիքը որոշելու համար։

Leave a comment