Ռանչպար բնակավայրում մոտ 4000 հակ անասնակեր է այրվել


Փետրվարի 25-ին` ժամը 16։55-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար բնակավայրում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։26-ին, մարվել՝ փետրվարի 26-ին՝ ժամը 02։08-ին։ Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։

Դիտումների քանակ3

Leave a comment