Այժմ համաձայնեցնում ենք Թրամփի ուղու իրավական շրջանակն ԱՄՆ-ի հետ․ վարչապետ


«2025 թվականի մարտի վերջին մենք կարողացանք Ադրբեջանի հետ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները, այդ մասին հայտարարեցինք և մի քանի ամիս անց ընդունեցինք համատեղ հռչակագիր, որը ստորագրվեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից»։


Այս մասին Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ռազմավարական ներդրումային ծրագրի՝ Թրամփի ուղու, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացի մասին մանրամասներ:


«Նա դա ստորագրեց որպես վկա և հաստատվեց խաղաղություն։ Ինչ խոսք, մենք շարունակում են աշխատանքը ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ և ներկայում խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղու կայացումն ընթացքի մեջ է։


Դա ներդրումային նախագիծ է Հայաստանի տարածքում և այն ներառելու է երկաթուղի Հայաստանի տարածքով, որը կկապակցի արևելքը և արևմուտքը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կբացի երկաթուղային կապը Հայաստանի համար դեպի հարավ:


Ինչ խոսք, այն նաև նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական Միության համար, քանի որ գիտեք, աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով այժմ մենք մատակարարման շղթաների ճգնաժամ ունենք աշխարհում, և Թրամփի ուղին, որը Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շատ կարևոր մաս է, նոր ճանապարհ, նոր մատակարարման ուղի կստեղծի արևելքից արևմուտք, Եվրոպական միությունից դեպի Կենտրոնական Ասիա, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպական Միություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Այժմ, ըստ վարչապետի, այժմ Հայաստանը համաձայնեցնում է Թրամփի ուղու իրավական շրջանակն ԱՄՆ-ի հետ։

Դիտումների քանակ3

Leave a comment