Թրամփն իր թիմին հանձնարարել է դադարեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև սպանությունները․ Վենս

Թրամփն իր թիմին հանձնարարել է դադարեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև սպանությունները։ Դժվար է, բայց ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը։

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է տրամադրված, որ ԱՄՆ-ը կկարողանա բանակցությունները հաջող ավարտին հասցնել:

Մենք շատ նպատակային բանակցություններ ենք վարել ինչպես ռուսների, այնպես էլ ուկրաինացիների հետ ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն ունի իր կարմիր գծերը, Ուկրաինան՝ իր։ Եվ Նախագահ Թրամփը պարզապես հանձնարարեց ամբողջ թիմին՝ սկսած Մարկո Ռուբիոյից, փորձել վերջ տալ սպանություններին … դա դժվար էր, բայց ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում … Այս պատերազմը վատ է աշխարհի համար և վատ է Ամերիկայի համար, ուստի մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ․ Վենս

Տեսանյութը՝ հղմամբ։ 

Leave a comment