Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Բրյանսկի մարզում երեխա է վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20260225/ukrainakan-atsneri-hardzakman-hetevanqvov-brjanski-marzum-erekha-e-viravvorvel-99215285.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/95011297_0:388:960:1108_1920x0_80_0_0_c39a3464e8af8491ecc225d1105bfcbc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, բրյանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), երեխա, ուկրաինա

ռուսաստան, բրյանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), երեխա, ուկրաինա

Բաժանորդագրվել

Չնայած կրկնակի հարձակման վտանգին` երեխային կարողացել են դուրս բերել դեպքի վայրից և հանձնել շտապօգնության բրիգադին։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Բրյանսկի մարզի Վիտեմլյա ավանում երեխա է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:

«Ուկրաինայի զինված ուժերը կամիկաձե-դրոններով հարձակվել են Պոգարի շրջանի Վիտեմլյա ավանը։ Թիրախավորված ահաբեկչական հարձակման հետևանքով 14 տարեկան երեխա է վիրավորվել»,- գրել է նա տելեգրամյան ալիքում։

Բոգոմազը հավելել է, որ չնայած կրկնակի հարձակման վտանգին` Վիտեմլյայի վարչական ղեկավար Եվգենի Վերեմյովը երեխային դուրս է բերել դեպքի վայրից և հանձնել շտապօգնության բրիգադին։

«Տղան տեղափոխվել է հիվանդանոց, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն», – նշել է մարզպետը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment