Որոշվել է չորս ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը


Որոշվել է չորս ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 


ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել փետրվարի 25-ին: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:


Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


 


Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:


 


ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկ ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից:

Leave a comment