Բրյանսկի մարզում ուկրաինական պայթուցիկ սարքի նետման հետևանքով կա երեք վիրավոր

https://arm.sputniknews.ru/20260225/brjanski-marzum-ukrainakan-pajtucik-sarqi-netman-hetevanqvov-ka-ereq-viravvor-99195979.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/95011297_0:388:960:1108_1920x0_80_0_0_c39a3464e8af8491ecc225d1105bfcbc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հատուկ ռազմական գործողություն, բրյանսկ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

հատուկ ռազմական գործողություն, բրյանսկ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

Մարզպետի փոխանցմամբ՝ տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Կլիմովոյի շրջանի Իստոպկի գյուղի բնակելի տան վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից պայթուցիկ սարք նետելու հետևանքով երեք մարդ է վիրավորվել: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։

«Կլիմովոյի շրջանի Իստոպկի գյուղում բնակելի տան բարբարոսական հարձակման հետևանքով, ցավոք, վիրավորվել է ևս երեք խաղաղ բնակիչ՝ երկու տղամարդ և մի կին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն: Պայթյունի հետևանքով վնասվել է բնակելի տուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Leave a comment