ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2025թ․ հունվար-դեկտեմբերին կազմել է 9․1%

2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.6%-ով։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։ Հունվարին, դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 48.3% անկում։

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են առևտրի շրջանառության, շինարարության, ծառայությունների և արդյունաբերական արտադրանքի ծավալը։

Այսպես, հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 10.6%-ով, շինարարությունն աճել է 18.7%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 0.7%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 7.4%-ով։

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 8.6%-ով: Սպառողական գների ինդեքսն աճել է 3.8%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմել է 229.5 մլրդ ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 22.3 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 414.7 մլրդ ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 318 մլրդ ՀՀ դրամ։

Leave a comment