Հունվարին ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 7.6% |

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել է 7.6 տոկոսով։

Արդյունաբերությունն աճել է 10.6 տոկոսով,

Շինարարության ծավալներն աճել են 18.7 տոկոսով,

Առևտրի ծավալներն ավելացել են 0.7 տոկոսով,

Ծառայությունների ծավալները աճել են 7.4 տոկոսով։

Փոխարենը նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը՝ 12 տոկոսով, որից

Արտահանումը նվազել է 13.5 տոկոսով, ներմուծումը՝ 11.2 տոկոսով։

Leave a comment