Դե հա, դուք ուրիշ ի՞նչ կարող եք անել բացի քրեական ու պատժիչ լծակներն օգտագործելը, մարդկանց շանտաժի ենթարկելը, սպառնալն ու վախեցնելը





Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը   գրում է. 

Դե հա, դուք ուրիշ ի՞նչ կարող եք անել բացի քրեական ու պատժիչ լծակներն օգտագործելը, մարդկանց շանտաժի ենթարկելը, սպառնալն ու վախեցնելը:
8 տարվա մեջ միայն մի բան եք յուրացրել` ինչպես քրեական օրենսգիրքն ու ուժային կառույցներն օգտագործել ժողովրդի ու ձեր քաղաքական հակառակորդների դեմ: Ոնց կեղծ քրեական գործեր հարուցել` օգտագործելով դատախազությունն ու Քննչականը, հետո ոնց պարտադրել դատավորներին ապօրինի կալանքներ տան կեղծ մեղադրանքների հիմքով: Ոնց ԱԱԾ-ն դարձնել տեռորի գործիք, անամոթաբար չթաքցնելով, որ Ազգային անվտանգության աշխատողներին ուղարկում եք հոգևորականներին վախեցնելու ու պատարագի տեքստից կաթողիկոսի հատվածը զեղչելու:
Բայց դե հո «ձեռքբերվածով» չե՞ք բավարարվելու` արդեն ԱԺ փոխնախագահն անձամբ է գնում հոգևորականին վախեցնելու: Ասես` այ տգետ, քո ո՞ր գործառույթի մեջ է մտնում այդ գործողությունը: Դու օրենսդիր մարմնի ներկայացուցի՞չ ես, թե՞ գեստապոյական: Ձեզ ի՞նչ, թե հոգևորականն իր հոտի անդամի հետ ինչ է խոսել: Հերիք չի՞ քիթներդ քոթեք ձեզ չվերաբերող տեղեր:
Էդ քաղաքացուց դիմում- բողոք կա՞: Եթե անգամ լինի, դու քննչական մարմնի աշխատո՞ղ ես: Թող քննեն, տեսնեն ինչ հանցակազմ է պարունակում տեր Օշինի ասածը: Էս ի՞նչ բարդակ եք սարքել երկիրը` ով ինչ ուզի ասի, ով ինչ ուզի` անի: Էսքան կարելի՞ է օրենք ու Սահմանադրություն խախտել: Գոնե ձևական առումով օրենքի տառը պահեք, այ ապաշնորհներ:
Մի բան պետք է մարդկանց խորհուրդ տալ` ոչ մեկի «հորդորից» ու սպառնալիքից չվախենան: Սրանց սարքած արհեստական աղմուկներից, քարոզչական հնարքներից, վերևից կառավարվող «ֆլեշ մոբերից» չընկրկեն: Սրանց գցած տեղեկատվական ծուղակները չընկնեն ու վերևից հրահանգով գրված ստատուսների տարափը բանի տեղ չդնեն…
Փաստ է, որ Եկեղեցու դեմ արշավը ձախողվել է, խոփը քարին է դեմ առել` կաթողիկոսին չկարողացան տեղից շարժել, հիմա էլ անհատ եկեղեցականների դեմ են արշավում…
No pasarán




դիտվել է 18 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը


Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը


Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը


Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը


Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը

Leave a comment