«8 տարի մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, ումից վտանգ տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները»․ Նարեկ Կարապետյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները:
     Այսինքն, կար հնարավորություն բարձրացնելու և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ։
     Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կանի նա, եթե լինի վարչապետ:
     Փաշինյան, մենք կիմանանք, որ դու ազնիվ ես այն դեպքում, երբ վերադարձնես միլիարդավոր դրամների պարգևավճարները բյուջե»:

Leave a comment