ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս , հայտնվի մի ուժ ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները:
Այսինքն, կար հնարավորություն բարձրացնելու և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ։ Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնու՞մ եք, ինչ կանի նա, եթե լինի վարչապետ:
Փաշինյան, մենք կիմանանք, որ դու ազնիվ ես այն դեպքում, երբ վերադարձնես միլիարդավոր դրամների պարգևավճարները բյուջե: Սամվել Կարապետյանը տնտեսությունը կուժեղացնի, միշտ հոգ կտանի թոշակառուների համար, ոչ թե Փաշինյանի նման մենակ ընտրություններից առաջ` սեփական աթոռը պահելու համար» ,- գրել է նա:
—00—ԼԱ