Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։


 


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


 


Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 


Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


 


Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումների քանակ4

Leave a comment