ԲՏԱ-ում ռազմարդյունաբերողներին հասկացրել են՝ մինչև ընտրություններ պայմանագրեր չեն լինի

24News-ի տեղեկությունների համաձայն, ԲՏԱ նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների հետ:

Վերջիններիս, ըստ մեր աղբյուրի, հստակ հասկացրել են, որ 2026 թ-ի պայմանագրերը, որով պետությունը պատվերներ է տալիս ընկերություններին, կնքվելու է այս տարվա հունիսին՝ ընտրությունների շրջանում:

Ռազմարդյունաբերողներն էլ վրդովվել են՝ նշելով, թե 5-6 ամիս առանց պայմանագրեր գործելը նշանակում է սնանկություն, որովհետև այս սպեցիֆիկ ոլորտի միակ պատվիրատուն պետությունն է:

—00—ԼԱ

Leave a comment