Փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 43/10 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Արսեն Դ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Շանթ Զ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավորի ինքնությունը։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք․ «Կամազ»-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։