Նիկոլի պես տգետը սրտիկ ա ցույց տալիս, մուզիկա միացնում… Ա՜յ ընկեր, սահմանիդ մոտ կռիվ է սկսում

ԱՄՆ-ն ահռելի ուժ է կուտակել Իրանի հետ սահմանով, պատերազմի հավանականությունը շատ մեծ է, ինչն ուղղակի կարող է սարսափելի իրավիճակ ստեղծել Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ, նույն կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

Ըստ Զուրաբյանի, չնայած ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին, մեր երկիրն ունի «տգետ ղեկավար», որ «առավոտյան սրտիկ է ցույց տալիս», «մուզիկա լսում» ու ոչ մի կերպ չի պատրաստվում հնարավոր այս վատ սցենարին։

«Եթե Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսեց, մեր հարևան երկիրը կարող է մասնատվել, մեր սահմանների մոտ կարող են ի հայտ գալ բանդիտական զինված միավորումներ, որոնք առանձնապես չեն հարգելու մեր տարածքային ամբողջականությունը։ Ու սրանից էլ կարող է օգտվել Իլհամ Ալիևն ու ասել, թե պետք է վերցնի Սյունիքը, որ ապահովի Նախիջևանի բնակիչների անվտանգությունը։ Ո՞վ է նրան խանգարելու, ո՞վ», – հռետորական հարցադրում է արել մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

–00—ԱՊ

Leave a comment