Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին | ՄԱՄՈՒԼ.ամ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» բանաձևը։
     Բանաձևը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։
     «Մենք շնորհակալություն ենք հայտնում այս հստակ ուղերձին աջակցող բոլոր 107 անդամ պետություններին։ Մենք վճռականորեն և հետևողականորեն կգործենք՝ համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու համար»,- քվեարկության վերաբերյալ մեկնաբանել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
     «Մենք իսկապես պատմական քվեարկություն ունեցանք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» բանաձևի համար, որը մենք ներկայացրել էինք», – պատասխանեց ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը։

Բանաձևի օգտին քվեարկել է 107 երկիր, դեմ՝ 12-ը, իսկ ձեռնպահ՝ 51-ը, այդ թվում՝ նաև Հայաստանը։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Իրանը, Մալին, Նիկարագուան, Նիգերը և Սուդանը։

Leave a comment