Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին

Քաղաքականություն

24.02.2026 | 22:48

Պավել Դուրովը հայտարարել է Ռուսաստանում իր դեմ քրեական գործ հարուցելու մասին և մեղադրել իշխանություններին սեփական քաղաքացիներից վախենալու մեջ:

DW-ի փոխանցմամբ՝ գործը «ահաբեկչությանն աջակցելու» հոդվածով է, հայտնել է Telegram-ի հիմնադիրը։ Դուրովն իր ալիքում գրել է, որ Ռուսաստանի իշխանություններն «ամեն օր նոր առիթներ են հորինում»՝մեսենջերին ռուսների հասանելիությունը սահմանափակելու համար: Նա դա անվանել է «տխուր տեսարան մի պետության, որը վախենում է սեփական քաղաքացիներից» ։

Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱԴԾ-ի նյութերը, նշում են, որ Դուրովին մեղադրում են անգործության մեջ՝ ի պատասխան արգելված բովանդակությունը հեռացնելու վերաբերյալ «Ռոսկոմնադզոր»-ի ավելի քան 150 հազար պահանջների: ԶԼՄ-ների տվյալներով ՝ գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 205.1 հոդվածի 1.1 մասով, այն նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Ռուսաստանի իշխանությունները 2025 թվականին սահմանափակել են Telegram-ում զանգերի գործառույթը, իսկ 2026 թվականի փետրվարին դանդաղեցրել են դրա աշխատանքը, որից հետո սկսել են խոսել մեսենջերի ամբողջական արգելափակման մասին։

Leave a comment