Որոշում է կայացվել Ավան վարչական շրջանի աջակցությամբհամատիրությանը հատկացնել 10 նստարան, 10 աղբաման և մեկ մանկական խաղային համալիր․ Հակոբյան

Որոշում է կայացվել Ավան վարչական շրջանի աջակցությամբհամատիրությանը հատկացնել 10 նստարան, 10 աղբաման և մեկ մանկական խաղային համալիր․ Հակոբյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, «Նոր Ավան» համատիրության նախագահ Սամվել Սողոյանի և համատիրության կառավարիչ Գագիկ Բադալյանի հետ համատեղ շրջայց ենք իրականացրել համատիրության կողմից սպասարկվող տարածքում։

Ծանոթացել եմ համատիրության ընթացիկ ծրագրերին և առկա խնդիրներին։

Կայացվել է որոշում՝ վարչական շրջանի աջակցությամբ վերանորոգել երկու բազմաբնակարան շենքերի շուրջ 1200 քմ հարթ տանիք, իրականացնել գործող ավտոկայանատեղիի ընդլայնման աշխատանքներ, ինչպես նաև համատիրությանը հատկացնել 10 նստարան, 10 աղբաման և մեկ մանկական խաղային համալիր»։

Leave a comment