Իրանը պատրաստ է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար. ԱԳՆ

Բաժանորդագրվել

Իրանական միջուկային դոսյեի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Թեհրանը պատրաստ է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Իրանի միջուկային հարցի շուրջ Վաշինգտոնի հետ հնարավորինս շուտ համաձայնության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ-Ռավանչին:

«Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել որքան հնարավոր է շուտ և ուզում ենք անել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի դա տեղի ունենա»,-ասել է փոխարտգործնախարարը NPR ռադիոկայանին տված հարցազրույցում:

Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Ժնևում՝ փետրվարի 26-ին։

Leave a comment