Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում. Անահիտ Ավանեսյան


ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում  լուսանկար է հրապարակել և կից գրել .


«Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում:


Մեկուկես ամսում արձանագրված այս ցուցանիշը փաստում է` ռեֆորմն անհրաժեշտ էր, սպասված ու շատերի համար տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով հետաձգված առողջական խնդիրներին լուծում տալու միակ տարբերակն ու հնարավորությունը:


 


Հենց այս մարդկանց արդեն բարեփոխված, որոշների դեպքում նաև փրկված կյանքի պատմությունները կրկնակի ուժ են տալիս հաղթահարելու հնից եկած և նոր առաջացող խնդիրները, զարգացնելու և անընդհատ լավացնելու  համակարգը: 


 


Հաստատակամ շարունակում ենք հետևողական աշխատանքները, սիրելի՛ քաղաքացիներ և բուժաշխատողներ: 


Հաջորդիվ կներկայացնեմ շնորհակալությունների շարք մեր բուժառուներից, նրանց հարազատներից և բուժաշխատողներից»:


Leave a comment