Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարանին. դատախազություն

https://arm.sputniknews.ru/20260224/serjan-ohanjanin-knvoj-veraberjal-qreakan-varujty-handznvel-e-dataranin-datakhazutjun-99162568.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97019071_0:0:1280:960_1920x0_80_0_0_c68fd2b2f0bf1aca10bbb0ca242976c5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սեյրան օհանյան, կին, հհ դատախազություն, ապօրինի, անշարժ գույք, գույք, երևան

սեյրան օհանյան, կին, հհ դատախազություն, ապօրինի, անշարժ գույք, գույք, երևան

Բաժանորդագրվել

Ռուզաննա Խաչատրյանի և նրա քրոջ աղջկա նկատմամբ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ ապացույց կեղծելը կազմակերպելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնել և այլն:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և նրա ընտանիքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտել են Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ դատարան է հանձնվել նաև Կ.Մ.-ի, Խաչատրյանի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ նախկին նախարարին պատկանող և ապօրինի ծագում ունեցող գույքեր էին դիտվել նաև նրա կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի անվամբ գրանցված՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերը: Դատախազությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 10-ի և 23-ի որոշումներով, վերոնշյալ երկու անշարժ գույքերի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ էր կիրառվել՝ արգելելով Ա.Բ.-ին որևէ գործողություն կատարել դրանց տնօրինման հետ կապված»,- նշել է իրավապահ կառույցը:

Ըստ դատախազության՝ դեռևս 2022 թվականի ապրիլի 27-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ պահանջելով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Ա.Բ.-ի անվամբ գրանցված, սակայն փաստացի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող վերոնշյալ անշարժ գույքերի՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող մասերը:

«Ռուզաննա Խաչատրյանը Սեյրան Օհանյանի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված և իրենց կողմից փաստացի տնօրինվող ապօրինի ծագում ունեցող, քրոջ դստեր՝ Ա.Բ.-ի անվամբ ձևականորեն գրանցված՝ Նալբանդյան փողոցում գտնվող անշարժ գույքերը պետության կողմից բռնագանձելու համար իրավական խոչընդոտներ առաջացնելու նպատակով՝ որոշել է այդ գույքերը ձևականորեն օտարել իր ցանկալի անձ Կ.Մ.-ին: Ռ.Խ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում Ա.Բ.-ն և Կ.Մ.-ն կեղծել են ապացույց: Մասնավորապես՝ հետին ամսաթվով՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի թվագրմամբ, կազմել և առանց նոտարական վավերացման կնքել են Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր: Պայմանագրերի համաձայն՝ նշված անշարժ գույքերը՝ համապատասխանաբար 502 միլիոն 220 հազար դրամ և 123 միլիոն 250 հազար դրամ արժեքով օտարվել են Կ.Մ.-ին»,- ասել է դատախազությունը։

Դատախազության պնդմամբ՝ 2022 թվականի հունիսի 23-ին, Կ.Մ.-ն հայցադիմումի հիմքում դրել է կեղծ փաստաթղթեր, ինչի արդյունքում դատարանն այդ գույքերի նկատմամբ ճանաչվել է Կ.Մ.-ի սեփականության իրավունքը:

2026 թվականի փետրվարի 3-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռուզաննա Խաչատրյանի և նրա քրոջ աղջկա նկատմամբ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ ապացույց կեղծելը կազմակերպելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնել և այլն:

Leave a comment