Մատենադարանում Շուրիշկանի Ավետարանի բացառիկ ցուցադրություն կլինի

Երեւան: Մեդիամաքս: Մարտի 10-ից ապրիլի 10-ը «Շուրիշկանի Փրկագործ Ավետարան»-ը կհանվի բացառիկ ցուցադրության Մատենադարանում:

Հայոց պատմության մեջ բազում վկայություններ կան փրկության ուղի անցած Ավետարանների ու ձեռագիր մատյանների մասին, որոնցից է Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը։
Ավանդազրույցը պատմում է, որ Շուրիշկանի Ավետարանը, որ հայտնի է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498թ․ Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ 
Պատվիրատուն Թուրուանդ իշխանն էր, գրիչը՝ Բարսեղ քահանան։ 
Հայերի 1603-1604թթ. բռնագաղթի ժամանակ Ավետարանը տեղափոխվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ՝ Սբ․ Բարսեղ Կեսարացու վանք: Հնարավոր վտանգներից պաշտպանելու նպատակով Ավետարանը թաղել էին հողի մեջ։ 
Երեք ու կես դար անց՝ 1973թ.-ին, մեծ ոդիսական ունեցող Շուրիշկանի Ավետարանը հայրենադարձ Մատթեոս Ծառուկյանը նվիրաբերում է Մատենադարանին։ 

Leave a comment