Նորակառույցի կոյուղատարը վնասվել է, կեղտաջուրը դուրս է թափվում, առաջացել է փլուզում

Այսօր՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Արեշում՝ Էրեբունի 15/3 նորակառույց էլիտար շենքի հետիոտնի համար անցման վայրում և ճանապարհին փլուզում է տեղի ունեցել։

Տեղում պարզվել է, որ շենքի հիմքի մոտով անցնող կոյուղատարը վնասվել է, ինչի պատճառով կեղտաջրերը դուրս են թափվել և առաջացել է փլուզում։

Շենքը շահագործման հանձնված է, թե ոչ, Էրեբունու ոստիկանները պարզում են։

Շենքը 15 հարկանի է և որոշ հարկերում դեռ բնակիչներ չկան։

Ավելին՝սկզբնաղբյուրում։

Leave a comment