ԱԺ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պետբյուջեից կծախսվի մոտ 4,5 մլրդ դրամ

https://arm.sputniknews.ru/20260224/azh-yntrutjunneri-kazmakerpman-ev-anckacman-hamar-petbjujeic-ktsakhsvi-mvot-45-mlrd-dram-99152396.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1613/93/16139346_69:0:1402:1000_1920x0_80_0_0_4d5e99a8b91f941dfccdea9c1c3ab3fb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, փող, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

հայաստան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, փող, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

Բաժանորդագրվել

ԿԸՀ–ի արտահերթ նիստում սահմանվել են ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik․ Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար պետական բյուջեից կծախսվի մոտ 4,5 միլիարդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«ԿԸՀ-ն սահմանել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ, որից 1 մլրդ 800 մլն 296 հազար դրամը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձն է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, այսօր կայացած արտահերթ նիստում ԿԸՀ-ն սահմանել է «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը»։

Նշվում է, որ որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին։ Դրա համաձայն՝ հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրոթյուններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։

Leave a comment