Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար

https://arm.sputniknews.ru/20260224/ete-paterazm-lini-irann-amn-in-anmvoranali-das-kta-pashtpanutjan-nakharar-99151105.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89157495_0:0:1280:961_1920x0_80_0_0_77abfd3631017e766baeb3e1697f122b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել էր, որ Իրանի հետ կապված իրավիճակում կարող են «շատ վատ բաներ» տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Թեհրանը պատերազմի չի ձգտում, սակայն ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը «թշնամիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա»: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ՀՀ իր գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ:

Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարել էր, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել էր, որ Իրանի հետ կապված իրավիճակում կարող են «շատ վատ բաներ» տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի փնտրում, բայց եթե երկրին պատերազմ պարտադրվի, մենք կպաշտպանվենք բոլոր ուժերով և թշնամիներին այնպիսի դաս կտանք, որը նրանք երբեք չեն մոռանա», – ասել է Նասիրզադեն:

Իրանի միջուկային խնդրի շուրջ Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում: Իրանական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը: Արաղչին բանակցություններն անվանել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է մշակել առանցքային սկզբունքներ, որոնց հիման վրա նրանք կաշխատեն գործարքի ուղղությամբ։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 26-ին Ժնևում:

Leave a comment