Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող հարցեր


Փետրվարի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։


 


Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, նիստի ընթացքում ԱՏԳ կազմակերպիչների և շահագործողների ներկայացրած հաշվետվությունների և հայտարարագրերի հիման վրա քննարկվել են 2025 թվականի գործունեության արդյունքները, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։


 


Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ընթացիկ գործունեությանը և հետագա քայլերին։


 


Քննարկումների արդյունքներով կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել հանձնարարականներ։

Leave a comment