4 մլն եվրո բյուջեով դրամաշնորհային ծրագիր՝ Արարատի և Արմավիրի մարզերում

Նոր նախաձեռնության հիմնական նպատակներն են սերմնաբուծության ոլորտի մրցունակության բարձրացումը, հողի կայուն կառավարումը և օրգանական ոլորտի զարգացումը


ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 24-ին ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) գլխավոր տնօրեն Բերնդ Բրյունների գլխավորած պատվիրակությանը։


Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։


Հանդիպման ընթացքում քննարկվել են ավելի քան 4 մլն եվրո բյուջեով դրամաշնորհային եռամյա ծրագրի մանրամասները, որ նախատեսվում է իրականացնել Արարատի և Արմավիրի մարզերում։


Նոր նախաձեռնության հիմնական նպատակներն են սերմնաբուծության ոլորտի մրցունակության բարձրացումը, հողի կայուն կառավարումը և օրգանական ոլորտի զարգացումը։


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Ավստրիական զարգացման գործակալություն հետ համագործակցության հետագա խորացման և ընդլայնման հեռանկարային այլ ուղղությունների շուրջ։

Leave a comment